|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Սամցխե-Ջավախքի նահանգապետը պարզաբանեց, թե որ դեպքում կփակվի Բորժոմի մունիցիպալիտետի Ախալդաբա ավանը: Ըստ Բեսիկ Ամիրանաշվիլիի, համակարգող շտաբը սպասում է Լուգարի լաբորատորիա ուղարկված կորոնավիրուսը հաստատող կամ բացառող հետազոտության պատասխաններին, ըստ որի ՝ կորոշվի ՝ խստացվեն մարզում կարանտինային պայմանները, թե ոչ. tv9news.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
10 մարդու հետազոտության արդյունքները երեկ, ապրիլի 16-ին ուղարկվել են Լուգարի Լաբորատորիա: Այդ թվում են նաև վարակակիր տղամարդու ընտանիքի անդամներն ու նրա հետ սերտ կապ ունեցող անձինք:
Նահանգապետի խոսքով, տղամարդը ոչ միայն Ախալդաբայի բնակչության, այլ ուրիշ գյուղերի բնակչության հետ էլ է շփվել: Ամիրանաշվիլին ասում է, որ բոլոր այդ մարդիկ մեկուսացված են և անցնում են կարանտինային ռեժիմի:
Նշենք, որ Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի առաջին դեպքն արդեն գրանցվել է: Վարակակիրը մոտ 30 տարեկան տղամարդ է, ով Թբիլիսիից վերադարձել էր Ախալդաբա: Երեկ երեկոյան մեկուսացվել է նաև նրա քույրը՝ նրա հետազոտության պատասխանները բացասական են: