կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-30 21:16
Աշխարհ

Առատ ձյունը կաթվածահար է արել Արեւմտյան Վրաստանը

Առատ ձյունը կաթվածահար է արել Արեւմտյան Վրաստանը

Վատ եղանակը շարունակում է խնդիրներ ստեղծել Արեւմտյան Վրաստանում՝ առատ ձյունը վնասել է էլեկտրամատակարարման գծերը, ինչի հետեւանքով Աջարիայում առանց լույս են մնացել ավելի քան 5 հազար բաժանորդներ, հայտնում է «Վրաստան օնլայնը»։

Energo-Pro Georgia էլեկտրաբաշխիչ ընկերության տեղեկություններով տեխնիկական բրիգադները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով։ Աջարիայից բացի էլեկտրաէներգիայի մատակարարումը սահմանափակվել է Սամեգրելո տարածաշրջանի որոշ տեղանքներում՝ Զեմո Սվանետիում ու Իմերետիում։

Աջարիայի բարձրլեռնային տեղանքում ձյան շերտի բարձրությունը գերազանցել է երկու մետրը։ Վատ եղանակի պատճառով դադարեցվել են դպրոցական դասերը։ Խուլո շրջանում փակվել է 15 դպրոց, իսկ Շուախեվիում՝ 11, Կեդայում՝ 15, Խելվաչուրիում՝ 16, Քոբուլետիում՝ 19։ Մանկապարտեզները նույնպես փակվել են։

Բաթումիի փողոցներում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները։ Քաղաքապետարանի նախաձեռնությամբ դրանց միացել են մոտ 50 մարզիկներ։ Վատ եղանակի պատճառով արդեն երրորդ օրն է փակ է Բաթումիի միջազգային օդանավակայանը։ Երկրորդ օրն է կաթվածահար են նաեւ Բաթումիի ու Փոթիի նավահանգիստները։