|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ստամբուլում ձյան առատ տեղումները չեն դադարում արդեն մի քանի օր։ Վատ տեսանելիության պատճառով իշխանությունները փակել են նավերի շարժը Բոսֆորի երկայնքով։ Միջքաղաքային ավտոբուսների սպասարկումը դադարեցվել է. հայտնում է Euronews-ի թուրքական ծառայությունը։
Ստամբուլի հյուսիսում ավտոբուսի երկու վթարի հետեւանքով երեք մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել։
Օդերևութաբանները կանխատեսում են, որ Ստամբուլում տեղումները կշարունակվեն մինչև չորեքշաբթի, դրանց ինտենսիվությունը կնվազի մինչև ուրբաթ։ Քաղաքի բնակիչներին խնդրել են անհարկի չերթևեկել հանրային ճանապարհներով։
Նաև մի քանի ժամով փակվել են Անկարայի և Ստամբուլի միջև մայրուղին, ինչպես նաև դեպի Ստամբուլի օդանավակայան մուտքի ճանապարհները։
Քաղաքացիական ծառայողների աշխատանքային օրը կրճատվել է մի քանի ժամով։ Առաքիչների աշխատանքը երկանիվ մեքենաներով, մինչև հետագա ծանուցումը, դադարեցվել է։
Մեգապոլիսի երկու օդային նավահանգիստներում տասնյակ չվերթեր են չեղարկվել։ Ստամբուլի նոր օդանավակայանում ձյան ծանրությունից փլուզվել է տանիքը: