|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր մոտ 50 հազար մահմեդականներ հավաքվել են Մոսկվայի Գլխավոր մզկիթի մոտ՝ նշելու Ռամադանի ավարտը՝ Ուրազա Բայրամը` իսլամական օրացույցի ամենակարևոր տոներից մեկը:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրամանագրով թույլատրել է մահմեդականներին քաղաքի մզկիթներում տոնել իրենց տոնը:
Ինչպես հաղորդում է RBK-ն, վկայակոչելով ականատեսներին, Գլխավոր մզկիթին հարող փողոցները փակ են, բազմաթիվ հավատացյալներ, չկարողանալով մզկիթ մտնել, փռած իրենց կարպետները, աղոթում էլ հենց փողոցներում: Ուրազա Բայրամի կապակցությամբ հավատացյալներին աղոթքի համար տեղ է հատկացվել նաեւ «Սոկոլնիկի» կենտրոնում:
Հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերի 6-ին անցկացվող Կուրբան Բայրամի ժամանակ կատարվող զոհաբերությունները հենց քաղաքի փողոցներում արժանացել էին բազմաթիվ մոսկվացիների բացասական արձագանքին: Այդ կապակցությամբ ռուսաստանցի հասարակական գործիչներ բաց նամակ էին գրել, որում ասվում էր, որ քաղաքացիների, այդ թվում` երեխաների աչքի առաջ կենդանիներ զոհաբերելը «չափազանց ընկճող տպավորություն է թողնում»:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։