|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Նոր Զելանդիան պատուհասել են առատ ձյունը եւ ուժեղ քամիները: Հիմնական հարվածները բաժին են ընկել Դանիդին, Սաութլենդ, Օտագո, Վելինգտոն եւ Օքլենդ շրջաններին:
Ոստիկանության տվյալներով` առատ ձյան հետեւանքով կանոնավոր երթեեւկությունը խափանվել է, գրանցվել են հարյուրավոր ճանապարհային պատահարներ: Փակ են դպրոցները, օդանավակայանները: Բնակիչներին խորհուրդ են տվել դուրս չգալ տներից: Տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան:
Օդերեւթաբանների խոսքերով` նման առատ ձյուն չի եղել վերջին 40 տարիների ընթացքում: