|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
British Petrolium (BP) ընկերության մոսկովյան գրասենյակի շենքում դատական կատարածուներ են աշխատում: Ընկերությունն ռուսաստանյան գրասենյակի ղեկավար Ջերեմի Հակը նշել է, որ այս քայլը իրենց բիզնեսի վրա միտումնավոր կերպով արվող ճնշում է. հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Մեր կարծիքով` դատարանի որոշումը, ինչի հիման վրա դատական կատարածուները մեր գրասենյակում են գտնվում, օրինական հիմք չունի: Գրասենյակի աշխատանքը կաթվածահար է եղել: Մենք այս գործողությունները դիտարկում ենք որպես ճնշում Ռուսաստանում աշխատող British Petrolium-ի վրա»,- ասել է Ջ. Հակը:
Նշենք, որ կատարածուների գործողությունները պայմանավորված են Տյումենի Միջնորդական դատարանի որոշումով: Հուլիսի վերջին դատարանը պարտավորեցրել էր ТНК-BP-ին եւ BP-ին մինորիտար բաժնետերերին երկու շաբաթվա ընթացքում տրամադրել փաստաթղթեր BP-ի եւ Роснефть-ի գործարքի մասին։ Սակայն BP-ն հրաժարվել է փաստաթղթեր տրամադրել եւ բողոքարկել է դատարանի որոշումը։