Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են մեքենան, որում սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը՝ որպես ուղևոր, երթևեկում էր քաղաքի արևմտյան մասի ոստիկանության բաժանմունքում հարցաքննությունից հետո։ Այս մասին ТАСС–ին հայտնել են Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմիններից։
Աղբյուրի փոխանցմամբ, նախորդ երեկո Մառա Բաղդասարյանը հրավիրվել էր Մոսկվայի պետական համալսարանի անվտանգությունն ապահովող բաժին՝ հարցաքննության։ Դրանից ավարտին Բաղդասարյանը՝ ընկերների հետ դուրս է եկել ոստիկանության բաժնից, սակայն Ունիվերսիտետսկի պողոտայում նրանց կանգնեցրել է ճանապարհային ոստիկանությունը՝ երթեւեկության կանոնները խախտելու համար։
«Ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են մեքենան և վարորդին տեղափոխել բաժին։ Տեսախցիկների ձայնագրությունը ուսումնասիրելուց հետո կազմվել է արձանագրություն վարչական խախտման մասին, ինչից հետո վարորդին բաց են թողել։ Միջադեպը Բաղդասարյանի հետ անմիջական առնչություն չունի, բացառությամբ այն հանգամանքի, որ մեքենան պատկանում էր իրեն», – նշել է գործակալության աղբյուրը։