կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-28 18:41
Հասարակություն

Մառա Բաղդասարյանի փաստաբանը հերքել է նրա ձերբակալության լուրերը

Մառա Բաղդասարյանի փաստաբանը հերքել է նրա ձերբակալության լուրերը

Մոսկվայում սկանդալային ավտոարշավներով հայտնի Մառա Բաղադասարյանի փաստաբանն ապատեղեկատվություն է անվանել  նորությունն այն մասին, որ նրան իբր թե ձերբակալել են երթեւեկության կանոնների խախտման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մառան հիմա մեքենա չի վարում»,– ասել է նրա փաստաբան Դավիթ Կեմուլարիան։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Մոսկվայում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները երթեւեկության կանոնները խախտելու համար կանգնացրել են մեքենան, որում սկանդալային սթրիթռեյսեր որպես ողեւոր երթեւեկում էր քաղաքի արեւմտյան մասի ոստիկանության բաժանմունքում հարցաքննությունից հետո։