|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ռուսաստանի մայրաքաղաքային ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են իրականացրել սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանի նկատմամբ: Այս մասին հայտնում РИА Новости-ն` իր սեփական աղբյուրին հղումով:
Միևնույն ժամանակ նշվում է, որ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գծով վարչության կայքում տեղեկություն է հայտնվել 23-ամյա մոսկվաբնակ քաղաքացուհու նկատմամբ ստուգումներ իրականացնելու մասին, որին կանգնեցրել էին հունվարի 6-ի գիշերը: «Տվյալների բազայում անցկացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ վարորդի անվան դիմաց 55 չվճարված վարչական տուգանքներ կան գրանցված», - հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից: Վարորդի անունը չի նշվել:
РИА Новости-ի տեղեկություններով` գերատեսչությունում ստուգումներ են անցկացվում, որոնց ավարտին պարզ կլինի՝ արդյոք Մառա Բաղդասարյանն իրավունք ունի՞ մեքենա վարել, թե ոչ:
Եթե նրա հիվանդության մասին լուրը հաստատվի, դատախազը հայցով կդիմի դատարան` պահանջելով դադարեցնել նրա վարորդական իրավունքի գործունեությունը: