| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ոստիկանությունն արձագանքել է ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե «այն բնակարանում, որտեղ գրանցված է, անհայտ մարդ է ավելացվել»:
«Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Դավիթ Շահնազարյանի տարածած տեղեկատվությունը, համաձայն որի՝ իր հաշվառման հասցեում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ինչ-որ անհայտ մարդ է ավելացրել։
Ընտրողների ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ Աղայան փողոցի 15 շենքի բն.2 հասցեում առկա տվյալներներով ընդգրկված են երեք ընտրող՝ Լիլիթ Դավիթի Շահնազարյանը, Դավիթ Գուրգենի Շահնազարյանը և Անահիտ Եղիշի Սողոյանը։ Ընդ որում, Անահիտ Սողոյանը տվյալ հասցեում հաշվառվել է մյուս երկու անձանցից շատ ավելի շուտ՝ 01.08.2000թ.-ին։ Պարոն Շահնազարյանին գոնե քաջ հայտնի է որ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության պետ նշանակվել է ոչ թե մինչև 01.08.2000թ. այլ 2018թ.-ին։
Բազմիցս պարզաբանել ենք, որ ոստիկանությունը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ հաշվառումից հանելու բնակելի տարածության նախկին բնակիչներին. նրանց հասցեն փոխվում է նոր բնակության վայրում հաշվառման կամ սեփականատիրոջ դիմումի համաձայն կարող է հանվել հաշվառումից։ Թե ով է նշված բնակելի տարածության սեփականատերը, դա արդեն հայտարարություն տարածողը կիմանա։ Եթե ինքն է, իրավասու է նախկին բնակիչներին հանելու հաշվառումից, եթե այնտեղ չեն բնակվում»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ: