|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հետ համագործակցության բարձր մակարդակը: Արթուր Դավթյանը կարևորել է արդյունավետ համագործակցությունը նաև ապրիլի 2-ին ՀՀ-ում կայանալիք համապետական ընտրություններին նախորդող ընտրական գործընթացների ընթացքում հնարավոր իրավախախտումները կանխելու, իրավական առումով ընտրության մասնակիցների իրազեկվածությունն ապահովելու ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացման հարցում:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ ԵՄ պատվիրակությունը կարևորում է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը:
Դեսպան Սվիտալսկին, շնորհակալություն հայտնելով ՀՀ գլխավոր դատախազին նման նախաձեռնության համար, պատրաստակամություն է հայտնել համատեղ աշխատանքների միջոցով օժանդակել նախընտրական գործընթացներում հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով ՀՀ դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակներում իրականացվելիք աշխատանքներին:
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի հետ համագործակցությունը շարունակել աշխատանքային ընթացակարգով: