կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-25 20:20
Հասարակություն

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում

Հունվարի 25-ին, ժամը 15.56-ին տեղեկություն է ստացվել, որ Շատին-Եղեգիս ավտոճանապարհին «Honda CR-V» մակնիշի 35 LD 496 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) արգելափակվել է Շատին գյուղի մոտակայքում գտնվող «Խոզանոցներ» կոչվող տարածքում:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի մաս:

***

Հունվարի 25-ին, ժամը 13.41-ին ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ծաղկաշեն ավտոճանապարհին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քուչակ-Ծաղկաշեն ավտոճանապարհի 25-րդ կմ-ին արգելափակվել է 8 ավտոմեքենա (13 ուղևոր):

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից: