Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրանը չի քննարկի Սիրիայի ընդդիմության` իրանական աշխարհազորայինների ստորաբաժանումը Սիրիայից դուրս բերելու պահանջը. РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ջաբերի Անսարին:
Երեկ Աստանայում անցկացված բանակցությունների արդյունքները ամփոփելիս Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակության ղեկավար Մոհամադ Ալուշը հայտարարել էր, որ ընդդիմությունը Իրանի համար ոչ մի դեր չի տեսնում Սիրիայում: Իսկ պատվիրակության ներկայացուցիչ Ուսամա Աբու Զեյդը պահանջել էր երկրից դուրս բերել բոլոր օտարերկրյա զորամիավորումները, այդ թվում ` իրանական:
«Մենք չենք քննարկի այդ հայտարարությունները և չենք պատասխանի դրանց, քանի որ դրանք իրենց, սիրիացի ժողովրդին և ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանը դժբախտության ու ցավի մեջ գցած կողմերի թույլ ու ստոր հայտարարություններ են: Նրանք հիմնախնդրին մոտենում են ոչ օբյեկտիվորեն, խնդրի լուծման ճանապարհները մեկնաբանում են մեկուսացված ու անիրական: Սիրիայում հիմնախնդիրները ծնվեցին զինված խմբավորումների մտածողության պատճառով. իրադարձությունների սկզբում կարծում էին, թե իշխող վարչակազմի տապալմամբ շուտով կհասնեն արագ արդյունքների, սակայն իրենց իսկ գցեցին տհաճ վիճակի մեջ»,- ասել է Անսարին` հավելելով, որ Իրանն այդ հարցում իր գործընկերներ Ռուսաստանի և Թուրքիայի հետ փորձում է վերջ տալ դժբախտություններին ու նոր փուլ սկսել Սիրիայի համար: