Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որպես ընդդիմություն՝ փորձում ենք մեծամասնությանը հրավիրել քննարկման այս դահլիճում, ցավոք, մերժում ենք ստանում, կարո՞ղ եք ինձ բացատրել՝ այդ պառլամենտը ինչի՞ համար է, եթե այս դահլիճում չպետք է քննարկենք այս հարցերը․ Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նշենք, որ ընդդիմության՝ սահմանագծման և սահմանազատման մասին հայտարարությունը ՔՊ-ն մերժեց։
«Հիմնավորումները, որը բերվեցին, մեծ մասամբ հերքվել են նաև մեր կողմից, չկան այդպիսի հաստատումներ, որ ներկայացվեցին։ Եթե ներքաղաքական ինչ-որ բառապաշար կա, որը ձեզ թույլ է տալիս նման եզրահանգման գալ, առաջարկ ներկայացրեք, ոչ թե ամպագոռգոռ հայտարություններ արեք այստեղից՝ առանց հիմքերի»,- ասաց Մինասյանը։
Իր հերթին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ խմբակցությունը հանդես է եկել պահանջով՝ քննարկել երկրի, ազգի համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ հարցը խորհրդարանի նիստում, բայց իշխող խմբակցությունը մշտապես այդ տորպեդահարել է։
«Հիշեցնեմ նաև փակ նիստը, երբ ուզում էինք պարզել, թե ինչ քաղաքական պրոցեսներ են ընթանում սահմանազատման և սահմանագծման հարցում։ Ովքե՞ր էին մասնակցում՝ զինվորականները և ԱԱԾ-ն, որոնք պատասխանում էին տեխնիկական հարցերի՝ որ դիրքում քանի օրվա վառելիռի և ջրի պաշար կա»,- ասաց պատգամավորը՝ համոզմունք հայտնելով, որ իշխանությունների նման գործողությունների նպատակը հանրությունից մինչև վերջին պահը իրականությունը թաքցնելն է։