կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-15 12:24
Տարածաշրջան

Ողջունում եմ վրացական ընդդիմության պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին. Սահակաշվիլի

Ողջունում եմ վրացական ընդդիմության պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին. Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ողջունում է Վրաստանում համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու՝ միավորված ընդդիմության պահանջը և հույսով է նայում ապագային. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին չի պաշտպանել սահմանադրական փոփոխությունների գաղափարը, որոնք վերաբերում են 2020 թվականին համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ զրոյական ընտրական շեմով: Այդ գաղափարին դեմ Է քվեարկել կառավարող կուսակցությունից մեծամասնական պատգամավորների մեծ մասը, որն էլ մշակել էր օրինագիծը: Մոտեցումը ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների վրդովմունքի պատճառն է դարձել:

Ընդդիմադիր բոլոր ուժերի ղեկավարները խորդակցություններ են անցկացրել՝ միևնույն ժամանակ հանդես գալով միասնական պահանջով, այն է՝ նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ համամասնական ընտրակարգով ու  նշանակել անցումային կառավարություն:

«Անկասկած, ես ողջունում եմ վրացական ընդդիմության պահանջը: Ես ակտիվորեն կներգրավվեմ այդ գործընթացում, քանի որ Վրաստանը հարկավոր է փրկել»,- ասել է Սահակաշվիլին:

Այս պահի դրությամբ խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքն ավարտված Է, բայց մերձակա տարածքում դեռևս մի քանի վրան կա: Տասնյակ մարդիկ որոշել են գիշերել տեղում: Ակտիվիստների պնդմամբ՝  զանգվածային բողոքները կվերսկսվեն նոյեմբերի 15-ին: