|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է, որ երկրի իշխանությունները «Գազպրոմ» ընկերության հետ պայմանավորվել են գազի ներքին սակագնի պահպանման մասին:
««Գազպրոմ»-ը գազը վաճառում է ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիա»-ին, այդ պատճառով մեր դերը միջնորդավորված է: Բայց մենք պայմանավորվել ենք «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, որ երկրի ներսում գազի գինը չի փոխվի»,- ասել է ՀՀ վարչապետը:
Ըստ նրա` հայկական կողմը վերջնական համաձայնության գալու նպատակով շարունակելու է «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները:
«Ներկայումս ԵԱՏՄ շրջանակում ընթանում է գազի և էներգետիկայի ընդհանուր շուկաների ստեղծման հարցի քննարկումը, ինչը նշանակում է, որ մենք քննարկելու շատ թեմաներ ունենք»,-նշել է Փաշինյանը: