կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-07 22:38
Առանց Կատեգորիա

ՀՐԱՊԱՐԱԿ. Գյուղ այցելությունների պատճառը բիզնես հետաքրքրություններն են

ՀՐԱՊԱՐԱԿ. Գյուղ այցելությունների պատճառը բիզնես հետաքրքրություններն են

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների` դեպի գյուղեր ուխտագնացությունը, որ սկիզբ առավ Սերժ Սարգսյանի նախաձեռնած խորհրդակցությունից հետո, պարզվում է` ոմանց համար, բացի պետական նշանակության առաջադրանք լինելուց, նաեւ որոշակի բիզնես հետաքրքրություններ է պարունակում:

Առաջին հերթին դա վերաբերում է «Արտֆուդ» ընկերությունում գործընկերներ Հովիկ Աբրահամյանին եւ «Օրինաց երկիր» կուսակցության քվոտայով նախարար դարձած Սերգո Կարապետյանին: Վերջիններս օրերս «տարօրինակ զուգադիպությամբ» առանձնակի հետաքրքրություն ցուցաբերեցին կաթի մթերման բիզնեսին:

Մինչդեռ, ըստ լավատեղյակ աղբյուրների, ԱԺ նախագահի եւ գյուղնախարարի այս հետաքրքրությունն այնքան էլ պատահական չէ, քանի որ, պարզվում է, նրանք որոշել են զբաղվել նաեւ կաթնամթերքի բիզնեսով եւ, որպես առաջին քայլ, գյուղացիներին հրապուրիչ խոստումներ են տվել: