|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցում անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարարի` օրերս արած հայտարարությանը, որ ՌԴ քաղաքացիները հնարավոր է կարողանան ներքին անձնագրերով այցելել Թուրքիա, և որ այդ ուղղությամբ բանակցություններ են տարվում:
Նա նշել է, որ տվյալ հարցը նախկինում արդեն բարձրացվել է Թուրքիայի կողմից, ՌԴ-ն պարզաբանել է, որը գաղափարի իրականացումը բարդ է մի շարք պատճառներով: «Դա կապված է իրավական կողմի հետ: Հայտնի է, որ ռուսական օրենսդրությամբ համաքաղաքացիական անձնագրի կիրառման տարածքը սահմանափակվում է Ռուսաստանի Դաշնությամբ»,- ասել է Զախարովան:
Ըստ նրա` կարող է առաջանալ լեզվի իմացության խնդիր: «Օրինակ` Թուրքիայի սահմանը հատելուն պես խնդիր կառաջանա` կապված ներքին ռուսական անձնագրում տեղ գտած տեղեկությունները հասկանալու հարցում: Միևնույն ժամանակ, մենք խնդիր չենք տեսնում արտասահմանյան անձնագրերի կիրառման հարցում»,- նշել է Զախարովան: