Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ։
«Ես անչափ ուրախ եմ, որ մեր երկու երկրների վարչապետերի հանդիպման նախաշեմին կա մի շարք հարցերի շուրջ մտքեր փոխակելու նման հնարավարություն, այդ թվում՝ «Антиконтрафакт-2016 համաժողովի անցկացման ժամանակ Ձեզ հետ քննարկած խնդիրների վերաբերյալ։ Շնորհակալ եմ թե´ բարձր մակարդակով կազմակերպված այդ միջոցառման, թե´ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների համար, որոնց ընթացքում էլ ձևավորվեցին այն հիմնական քայլերը, որոնց ուղղությամբ այժմ Ձեզ հետ աշխատում ենք»-, նշել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն իր հերթին ասել է, որ այս հանդիպումը հնարավորություն կտա քննարկելու այն հարցերը և մշակել դրանց համապատասխան լուծումները, որոնք կընդունվեն երկու երկրների գործադիրի ղեկավարների կողմից․«Կցանկանայի մի շարք հարցեր քննարկել. առաջին հերթին գյուղատնտեսական տեխնիկայի ոլորտում համագործակցությունը։ Երկրորդ հարցն առնչվում է SSJ 100-ի հիմքի վրա նոր ավիաընկերության ստեղծմանը։ Կցանակայի նաև, որ քննարկեինք հայ-ռուսական համատեղ հիմնադրամի ստեղծումը, որի նպատակն է լինելու ներմուծման փոխարինումը և համատեղ արտահանման զարգացումը»-, նշել է Սուրեն Կարայանը:
Հանդիպման ընթացքում նախարարները հաստատել են, որ ներկայումս ՌԴ արդյունաբերության նախարարությա,ին շահագրգիռ դաշնային գործադիր մարմինների և գյուղտեխնիկայի առաջատար արտադրողների հետ ձևավորվում է արտադրողների անվանացանկ, ինչպես նաև քննարկում են տվյալ ծրագրի աջակցության ֆինանսական աղբյուրները։ «Комбайновый завод Ростсельмаш» ՍՊԸ-ն պատրաստ է առաջարկել առավել արդյունավետ և նպաստավոր լուծումներ Հայաստանի գյուղացիական տնտեսությունների բոլոր խմբերի համար։
Բացի այդ, ներկայումս իրականացնում է միջոցառումների շարք «Гражданские самолеты Сухого» և «Согласие» ԲԲԸ-ների հետ համատեղ նախագծի ներդրման ուղղությամբ՝ սկսելու հայկական ազգային ավիաօպերատորի ավիափոխադրումներ օգտագործելով SSJ 100 ինքնաթիռներ։
Արդեն իսկ ձևավորվել է ծրագրի իրականացման համատեղ աշխատանքային խումբ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև մշակվել է նախագծի ճանապարհային քարտեզը:
Երկու երկրների վարչապետերի հանդիպման շրջանականերում նախատեսվում է ստորագրվել հուշագիր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՌԴ արդյունաբերության նախարարության միջև։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն