|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ մտադիր է Բրյուսելում ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ փետրվարին կայանալիք հանդիպմանը բարձրացնել դաշինքի հետ համաձայնագրի չեղարկման հարցը, հայտնում է РИА Новости-ն:
«Մտադիր եմ պնդել Քիշինևում նԱՏՕ-ի բյուրո բացելու մասին համաձայնագրի չեղարկման հարցը։ Ավելին, մտադիր եմ Բրյուսելում առաջարկել համաձայնագիր՝ ՆԱՏՕ-ի կողմից Մոլդովայի չեզոքությունը ճանաչելու վերաբերյալ», - հայտարարել է Դոդոնը։
2016 թվականի նոյեմբերի վերջին Մոլդովայի վարչապետը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ստորագրել էին համաձայնագիր՝ Քիշինևում ՆԱՏՕ-ի բյուրո բացելու վերաբերյալ։ Համապատասխան փաստաթուղթն ավելի ուշ վավերացրել էր հանրապետության խորհրդարանը։