|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունիսի 30-ին, ժամը 19:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և «Աղետների բժշկության կենտրոնի» հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ «Lexus IS200» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Հ. Ս., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել քարին. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:
Փրկարարներն ավտոմեքենայի ուղևոր՝ Մ. Խ.-ին (ծնված 1987 թ.), մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: