կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-21 11:35
Իրավական

Թումանյան փողոցում տեղի ունեցած սպանությունից ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել

Թումանյան փողոցում տեղի ունեցած սպանությունից ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել

ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևանի բնակիչ, 1960 թ. ծնված Արմեն Սուրմենելյանի սպանության դեպքի առթիվ:

Տղամարդու դին հայտնաբերվել է 2017թ. հունվարի 20-ին` ժամը 20.55-ին,  Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում`  կրծքվանդակի ձախ կեսի շրջանում ծակած-կտրած վնասվածքներով:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով  և ձեռնարկվել անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ` հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Քննությամբ պարզվել է դեպքի պահին բնակարանում գտնված անձանց ինքնությունը, շրջանակը, փաստական տվյալներ ձեռք բերվել սպանության հանգամանքների վերաբերյալ:
Դեպքի վայրի զննության ընթացքում բնակարանի պատշգամբում գտնվող ծաղկամանի հետնամասից հայտնաբերվել է դանակ, որի վրա առկա են եղել արնանման հետքեր: Բացի այդ, մուտքի դռան վրայից մասնագետի կողմից վերցվել են կոշիկի ներբանի հետքեր: Սպանությունը կատարելու կասկածանքով հունվարի 21-ին ձերբակալվել է նշված բնակարանի բնակիչը:
Նախաքննության ընթացքում առգրավվել են տուժողի և կասկածյալի հագուստները:

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետաքաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: