|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երեւանում: Դեպքի վայրից «Երկիր»-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ, ըստ նախնական տեղեկությունների, Թումանյան 2 հասցեում գտնվող տարադրամի փոխանակման կետից փորձել են գումար հափշտակել:
Դեպքի վայրում են մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ` ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի գլխավորությամբ: Այնտեղ է նաեւ ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Գագիկ Շամշյանը հայտնեց, որ տարադրամի փոխանակման կետից երկու հոգու շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է Հանրապետական հիվանդանոց:
Ականատեսները պատմել են, որ հնչել է 4-5 կրակոց: Ոստիկաններն արդեն հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակի կրակված փամփուշտներ:
Պարզվել է վիրավորների ինքնությունը. հրազենային վնասվածքներ են ստացել փոխանակման կետի երկու աշխատակիցները` 40-ամյա Ռադիկ Վիրոյանը եւ 52-ամյա Լեւոն Ավետիսյանը: Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: