կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-20 21:47
Աշխարհ

Երդվում եմ բարեխղճորեն կատարել նախագահի պարտականությունները. Թրամփ

Երդվում եմ բարեխղճորեն կատարել նախագահի պարտականությունները. Թրամփ

Դոնալդ Թրամփը ստանձնեց Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը։ ԱՄՆ–ի Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը ընթերցեց տեքստը, որը կրկնեց Թրամփը։

«Ես, Դոնալդ Թրամփս, հանդիսավոր երդվում եմ բարեխղճորեն կատարել Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները եւ կարողություններիս ամբողջ չափով սատարել, պահպանել եւ պաշտպանել Միացյալ Նահանգների Սահմանադրությունը», – արտասանեց Թրամփը՝ բարձրացնելով աջ ձեռքը եւ ձախը դնելով երկու Աստվածաշունչների վրա։

70-ամյա Թրամփը դարձավ ԱՄՆ–ի 45-րդ նախագահը եւ փոխարինեց երկու ժամկետ պաշտոնավարած նախագահ Բարաք Օբամային։