կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-20 14:14
Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 19-ից սկսել է մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Թիմը նախապատրաստվում է 2018թ. Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարի հանդիպումներին: Մրցաշարը կանցկացվի հունվարի 26-ից 29-ը Լատվիայի Ելգավա քաղաքում: Մեր թիմի մրցակիցները կլինեն Լատվիայի, Էստոնիայի և Գերմանիայի հավաքականները: Մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճի միայն խմբի հաղթողը: 

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զոհրաբ Նիազյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Սարգիս Ասկաջյան, «Շուֆեաթ», Լիբանան

Էռնեստ Ակոպով, «ՎՏԲ-Բանկ», Վրաստան

Դեյվիդ Ռիկարդո Չավես, «Լեո»

Հակոբ Լոբասյան, «Չարբախ»

Ֆուտբոլիստներ

Սարո Գալստյան, «Լեո»

Արմեն Բաբայան, «Չարբախ»

Գարեգին Մաշումյան, «Չարբախ»

Անդրանիկ Կարապետյան, «Հոմենեթմեն Բուրջ Համուդ», Լիբանան

Սարո Մարդանյան Լեո

Բորիս Վարդանյան, «Վոլգա», Սարատով, Ռուսաստան

Էդգար Կիրակոսյան, «Հոմենեթմեն, Բեյրութ», Լիբանան

Դավիթ Սուջյան, «Չարբախ»

Սարգիս Նասիբյան, «Լեո»

Էդվարդ Մկրտչյան, ՎՊՀ

Հակոբ Ուզունյան, ՀՊՏՀ

Տիգրան Վարդանյան, «Լեո»

Սարգիս Մարգարյան, «Դինամո-ԲՆՏՈՒ», Բելառուս

ՀՖՖ պաշտոնական կայք