|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունիսի 13-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունենալու Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար այսօր Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, սկսեց մարզական հավաքը:
Արդեն տեղակացրել ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը նախապատրաստական հավաքին հրավիրել է 25 ֆուտբոլիստի: Բոլոր հրավիրված ֆուտբոլիստներն արդեն Հայաստանում են, բացառությամբ Արթուր Միրանյանի, Մարկոս Պիզելլիի և Ռուսլան Կորյանի, որոնք Երևան կժամանեն հունիսի 7-ին: Հայաստանի ազգային հավաքական հրավիրված Արտյոմ Սիմոնյանը այսօրվանից կմարզվի ազգային հավաքականի կազմում, իսկ հունիսի 8-ին կմիանա Հայաստանի` մինչև 21 տարեկանների հավաքականին:
ՀՖՖ պաշտոնական կայք