Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 22:45-ին, Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս Ռիվիերա» մարզադաշտում տեղի կունենա Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մարզական հավաքը կավարտվի հոկտեմբերի 6-ին, իսկ հոկտեմբերի 7-ի առավոտյան Հայաստանի հավաքականը կմեկնի Ֆրանսիա:
Ինչպես արդեն տեղակացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հրավիրել էր 22 ֆուտբոլիստի: Հրավիրված ֆուտբոլիստներից Հովհաննես Համբարձումյանը հավաքականի ճամբարին կմիանա հոկտեմբերի 6-ի առավոտյան, իսկ Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը և Գաել Անդոնյանը հավաքականին կմիանան միանգամից Նիսում: Մնացած 18 ֆուտբոլիստները հավաքականի ճամբարում են և արդեն սկսել են Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղի նախապատրաստությունը:
ՀՖՖ պաշտոնական կայք