կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-19 12:13
Քաղաքական

Հանձնարարականները պետք է կատարվեն ժամանակին և որակյալ. Կարեն Կարապետյան

Հանձնարարականները պետք է կատարվեն ժամանակին և որակյալ. Կարեն Կարապետյան

Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց մինչ այժմ կառավարության նիստերում հնչեցված հանձնարարականների կատարման մասին: Նա կարևոր համարեց գործադիրի բոլոր մարմինների ղեկավարների կողմից պարբերաբար հաշվետվություն ներկայացնելը հանձնարարականների կատարման վերաբերյալ, հսկողություն սահմանելը դրանց նկատմամբ, որովհետև լինում են հանձնարարականներ, որոնք ուշացումներով են կատարվում կամ կատարվում են ոչ որակյալ, ոչ արդյունավետ:

«Հիշեցնում եմ, որ կառավարության ծրագիրը միշտ պետք է գտնվի ձեր ուշադրության ներքո, պարբերաբար հաշվետվություն տվեք թե' ինձ, թե' ձեր աշխատակազմերին: Երկրորդ` կառավարություն ուշացումով բերվող այն հարցը, որը արտառոց չէ, այլ ձեր աշխատակազմի թերացման արդյունք է, մենք դրան համապատասխան վերաբերմունք ենք ցույց տալու»,- ասաց վարչապետը: