Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր խորհրդարանում լսումներ են կազմակերպվել՝ «Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ, բիզնես սեկտորի ներկայացուցիչներ, Հայաստանում միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ:
Ելույթով հանդես եկավ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` խոսելով ներդրումների ներգրավման, դրանում Հայաստանի զարգացման հիմնադրամի դերի մասին, որ հիմնադրամը հանձն է առնում մինչև գործունեության մեկնարկն աջակցել ներդրողներին:
Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Մկրտիչեանը ելույթում նշեց, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի նպատակն է խթանել ներդրումները, արտահանումը, զբոսաշրջությունը:
«Ճիշտ է, Հայաստանը ծով չունի, բայց ներդրողներին տալիս է իրական առավելություններ, մակրոտնտեսական և ֆինանսական ոլորտի կայունություն, զանազան ներդրումային հնարավորություններ զանազան ոլորտներում՝ տուրիզմ, տնտեսություն և այլն: Ունենք որակյալ ու համեմատաբար էժան աշխատուժ, ունենք հնարավորություն դուրս գալու ԵՏՄ շուկա, Իրանի շուկա»,- ասաց նա՝ օրինակ բերելով մի օտարերկրյա ներդրողի, ով Հայաստանում սառեցված պիցցա է արտադրում ու այն արտահանում Ռուսաստան ու Իրան: Որպես առավելություն` հիմնադրամի տնօրենը մատնանշեց պետության կամքը՝ նեցուկ լինել գործարար միջավայրին: Նա նշեց նաև, որ Հայաստանի զարգացման հիմնադրամն անգամ հանձն է առնում սպասարկել ներդրողին հետներդրումային ժամանակահատվածում: