կարևոր
26323 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-04 19:05
Աշխարհ Տնտեսական

ՌԴ-ն կվերակենդանացնի հացահատիկային գործարքը, երբ իր հանդեպ պարտավորվածությունները կատարվեն. Պուտին

ՌԴ-ն կվերակենդանացնի հացահատիկային գործարքը, երբ իր հանդեպ պարտավորվածությունները կատարվեն. Պուտին

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է վերակենդանացնել հացահատիկի գործարքը և դա կանի, հենց որ բոլոր արձանագրված պայմանավորվածությունները կատարվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կցանկանայի վերահաստատել մեր սկզբունքային դիրքորոշումը. մենք պատրաստ կլինենք դիտարկել հացահատիկի գործարքը վերականգնելու հնարավորությունը։ Ես այսօր նորից ասացի այդ մասին Թուրքիայի նախագահին։ Եվ մենք դա կանենք, հենց որ դրանում արձանագրված բոլոր պայմանավորվածությունները ամբողջությամբ իրականացվեն», - ասել է Պուտինը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքներով:

ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանն իր հերթին, չնայած բոլոր խոչընդոտներին, մտադիր է շարունակել սննդամթերքի և պարարտանյութերի արտահանումը, ինչը նպաստում է գների կայունացմանը և գլոբալ գյուղատնտեսության ոլորտում իրավիճակի բարելավմանը։