|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է Բիշքեկի Մանաս օդանավակայանի մոտակայքում կործանված թուրքական ACT Airlines ավիաընկերության Boeing 747 բեռնատար օրդանավի վթարի վայրում երկրորդ «սև արկղի» հայտնաբերման մասին:
«Օդանավի ինքնագրիչ սարքը հայտնաբերվել է օդանավի խոշոր բելորներն ուսումնասիրելու ժամանակ», - Корреспондент-ի փոխանցմամբ`հայտնել են գերատեսչությունից:
ԱԻՆ-ի աշխատակիցները հավելել են, որ երկրորդ սև արկղը նախօրեին հայտնաբերված ինքնագրիչի հետ միասին կփոխանցեն Միջպետական ավիացիոն հանձնաժողովի ներկայացուցիչներին, որոնք պետք է Մոսկվայից Բիշքեկ ժամանեն այսօր երեկոյան: Օդանավի կործանման հետևանքով 30 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը` վիրավորվել:
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 17-ը Ղրղըզստանում սգո օր է հայտարարվել: