| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Եգիպտոսի իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ ռուսական ինքնաթիռի աղետից փրկվածներ չկան: Նշենք, որ ժամեր առաջ ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով եգիպտական փրկարար ծառայության աղբյուներին, հայտնել էին, որ փրկարարները կենդանի մնացածների ձայներ են լսել:
Օդանավում բացի Ռուսաստանի դաշնության քաղաքացիներից եղել են նաև Ուկրաինայի երեք քաղաքացիներ, հնարավոր է նաև լինեն քաղաքացիներ Բելառուսից: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ կործանված օդանավում ՀՀ քաղաքացիներ չեն եղել: Ավիաաղետի զոհ է դարձել միայն ՌԴ քաղաքացի ազգությամբ հայ 40-ամյա Լեոնիդ Մնացականովը:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ Եգիպտոսի ավիացիոն միջադեպերի հետաքննության հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օդաչուն վթարից առաջ տեխնիկական անսարքության պատճառով արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Էլ Արիշ քաղաքի օդանավակայանում: Օդաչուն դիսպետչերներին նախազգուշացրել է, որ օդանավում տեխնիկական խնդիր է առաջացել, եւ ինքը պետք է հնարավորինս արագ վայրէջք կատարի: Օդանավը գետնին բախվելուց առաջ վայրէջք է կատարել րոպեում 2 կմ արագությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական մասում կործանվել է ռուսական քաղաքացիական ինքնաթիռ։ Օդանավում եղել է 224 մարդ, այդ թվում՝ 17 երեխա: