|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հարավային Օսիայի խորհրդարանը պաշտոնապես հայտարարել է հերթական նախագահական ընտրությունների անցկացման ամսաթիվը:
Ընտրությունները կանցկացվեն ապրիլի 9-ին. որոշումն ընդունվել է հունվարի 17-ին` պատգամավորական կորպուսի`այս տարվա առաջին նիստի ժամանակ: Այս մասին հաղորդում է Sputnik գործակալությունը:
Ավելի վաղ Հարավայի Օսիայի խորհրդարանը հաստատել է նախագահական ընտրությունների վերաբերյալ սահմանադրական օրենքի փոփոխությունները, որոնց համաձայն ընտրությունները կանցկացվեն 2017 թվականի ապրիլի 9-ին:
Նշվում է, որ պատգամավորները միաձայն ընդունել են խորհրդարանի որոշումը նախագահական ընտրությունների անցկացման ամսաթվի վերաբերյալ: