ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. հայտնում է ТАСС-ը:
«Ոչ ոք այնքան բան չի արել, որքան մենք այս 2,5 տարվա ընթացքում: Մենք արեցինք դա մեկ անգամ, կանենք ևս մեկ անգամ: Եվ դա է պատճառը, որ այսօր ես կանգնած եմ ձեր առջև, որպեսզի պաշտոնապես սկիզբ դնեմ իմ արշավին», - ասել է նա Ֆլորիդայում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս: