կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-05 22:15
Աշխարհ

Բենուա Ամոնը պաշտոնապես հայտարարվել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածու

Բենուա Ամոնը պաշտոնապես հայտարարվել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածու

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը Բենուա Ամոնին առաջադրել է որպես նախագահական ընտրությունների թեկնածու: 

DW.com-ի փոխանցմամբ` նրա պաշտոնական առաջադրման մասին հայտարարվել է փետրվարի 5-ին` Ֆրանսիական սոցիալիստական կուսակցության համագումարի ժամանակ: Հունվարի ավարտին երկրի կրթության նախկին նախարար Ամոնը հաղթող է ճանաչվել կուսակցական փրայմերիզում: Երկրի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը, որի աջակցում է ընտրողների ոչ մեծ տոկոսը, չի առաջադրվել նոր ժամկետով:

Ամոնը կողմ է մինչև 2022 թվականը բոլոր ֆրանսիացիների համար 750 եվրո բազային ծավալով հիմնական եկամուտ սահմանելու առաջարկին, որով նախատեսվում է այդ գումարը  երկրի յուրաքանչյուր քաղաքացուն` առանց որևէ աշխատանք կատարելու անհրաժեշտության: 

Երկրի ղեկավարի պաշտոնի համար Ամոնի հիմնական մրցակիցներն են «Հանրապետականներ» կուսակցությունը ներկայացնող նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, «Առաջ» շարժման առաջնորդ, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցությունը ներկայացնող Մարին Լե Պենը:

Նախագահական ընտրությունների առաջին փուլը Ֆրանսիայում կանցկացվի ապրիլի 23-ին, երկրորդ փուլը` մայիսի 7-ին: