Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ «Ապառաժ»
Հունվարի 17-ին կայացած ԼՂՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստում նախքան քվեարկությունը Աժ բոլոր խմբակցությունները ներակայցրին Արցախի նոր Սահմաանադրության նախագծի վերաբերյալ իրենց տեսակետները:
Ստորեւ ամբողջությամբ ներկայացնում ենք «Դաշնակցություն» խմբակցության տեսակետը Արցախի նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ.
Հարգելի գործընկերներ,
ՀՅԴ-ն նորանկախ մեր զույգ հանրապետություններում պարբերաբար հանդես է եկել նախաձեռնություններով կառավարման համակարգը կիսանախագահական կամ նախագահական համակարգից խորհրդարանականի վերածելու: ՀՀ-ում դա հաջողվեց 2015 թվականին, որը խթան հանդիսացավ Արցախի Հանրապետությունում ևս նմանատիպ գործընթաց սկսելու:
ՀՅԴ Արցախի կառույցը 2016 թ. փետրվարին ԼՂՀ-ում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողներից մեկն էր: ԼՂՀ նախագահի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կողմից 2016 թ. օգոստոսին հրապարակվեց նոր Սահմանադրության նախ հայեցակարգը, իսկ նոյեմբերին՝ նաև նախագիծը:
Անցած մեկ տարվա ընթացքում բազմաթիվ քննարկումների ու խորհրդակցությունների արդյունքում ի հայտ եկավ քաղաքական դաշտի կարևոր դերակատարների մոտեցումներն ու սկզբունքները նախ հայեցակարգի, ապա բուն սահմանադրության նախագծի վերաբերյալ:
Սահմանադրության թե՛ հայեցակարգի և թե՛ նախագծի վերաբերյալ ՀՅԴ-ն հրապարակավ ներկայացրել է իր տեսակետները՝ հույս ունենալով ներազդելու ընթացող գործընթացներին:
ՀՅԴ համոզմամբ, կառավարման համակարգի փոփոխությունները պետք է գործեն ի նպաստ իրավական, ժողովրդավարական, ինքնիշխան պետության նոր փուլի կայացման, և ընկալելի ու ընդունելի լինեն ԼՂՀ միջազգային ճանաչման գործին աջակցող ուժերի և միջազգային կառույցների համար: Նկատենք նաև, որ մեկ միասնական հայրենիք ունենալու հայության տեսլականը իրագործելու նպատակով այսօր կարիք ունենք ստեղծելու իրավական, քաղաքական, տնտեսական նույնօրինակ դաշտ: Դա հայության ուժերը մեկտեղելու նոր հեռանկարներ է ուրվագծում:
Սահմանադրության նախագիծը, որ ներկայացված է քննարկման, չի համապատասխանում այդ հրամայականներին: Մեզ անհրաժեշտ է երկիրն օժտել կառավարման այնպիսի համակարգով, որը համապատասխան լինի մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների դիմակայմանը և քաղաքակիրթ աշխարհին ինտերգրմանը:
Այդպիսի համակարգը ՀՅԴ պատկերացմամբ, համամասնական ընտրություններով կառավարման խորհրդարանական համակարգն է: Սահմանադրության նախագծով առաջարկվում է գերկենտրոնացված նախագահական համակարգ:
Քննարկման ենթակա Սահմանադրության նախագծով նախատեսվող կառավարման համակարգը, որևէ երկրում գործող կառավարման համակարգի հետ աղերսներ չունի, որն ավելի է խորացնում թերահավատությունը տվյալ փաստաթղթի նկատմամբ:
ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը անկախ իր դիրքորոշումից և ունեցած վերաբերմունքից մասնակցել է Սահմանադրական բարեփոխումների բոլոր հանգրվաններին, մասնագիտական հանձնաժողովին ներկայացնելով իր առաջարկների գրավոր փաթեթը: Հանձնաժողովի կողմից ընդունվել են որոշակի առաջարկներ, սակայն առանցքային քաղաքական նշանակության առաջարկություններն այդպես էլ մնացին թղթի վրա:
ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցին այդպես էլ չհաջողվեց սեփական համոզմումքներն ու ընկալումները դարձնել ինչպես մասնագիտական հանձնաժողովի, այնպես էլ քաղաքական գործընկեր կուսակցությունների դիրքորոշում:
Ընկալելով ստեղծված իրավիճակը և գիտակցելով երկրի ապագայի հանդեպ մեր պատասխանատվությունը «Դաշնակցություն» խմբակցությունը ներկայացված Սահմանադրության նախագծին քվեարկելու է դեմ: