Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նալբանդյան փողոցում՝ վարչապետի լուսամուտի տակ կայանած այս հնամաշ «Վոլգան» կարելի է համարել ապրիլյան հեղափոխության խորհրդանիշը։ Այն 2018-ի ապրիլին ճանապարհ էր փակում եւ «վաստակել» է խախտումով կայանելու իր իրավունքը, իսկ ՃՈ-ն աչք է փակում դրա վրա։
Մեքենայի ապակիներին ՀՀԿ-ականների նկարներ են՝ վրաները խաչ քաշած ու գրած՝ «ազգի դավաճան»։ Հետեւի ապակուն Նիկոլ Փաշինյանն է՝ հեղափոխական լոզունգներով։
Իսկ բուն մեքենան՝ մետաղի ջարդոնի վերածված, քարուքանդ ու ժանգոտած, արտահայտում է այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք հեղափոխությունից հետո՝ փլուզված արժեհամակարգ, խարխլված փոխհարաբերություններ, ապագայի հանդեպ նվազող հավատ, ագրեսիվ հասարակություն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։