|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՊԲ պայմանագրային զինծառայող Գեղամ Մանուկյանը շփման գծի վտանգավորության բարձր աստիճան ունեցող հատվածներից մեկում մարտական բարդ խնդիր է լուծել՝ հակադիվերսիոն անվտանգության բարձրացմանն ուղղված կարևոր առաքելություն:
Խնդիրն իրականացվեց, սակայն, ցավոք, Գեղամի կյանքի գնով:
Գեղամ Մանուկյանը գիտակցված գնացել է այդ քայլին, որովհետև իր գործը շատերին էր կյանք տալու:
Պատասխանատվության բարձր զգացում ծառայության նկատմամբ՝ երկրի անվտանգության ապահովման գործում. սա, առանց չափազանցության, հատուկ է միայն հայ սպային»: