|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Առնվազն 12 ոստիկան է զոհվել Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգի Ռասկ քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա կատարված ահաբեկչական հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի վարչական կենտրոն Զահեդան քաղաքի դատախազ Մեհդի Շամսաբադին։
«12 ոստիկան է զոհվել, 7 մարդ վիրավորվել Ռասկ քաղաքի ոստիկանական տեղամասում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով», - մեջբերում է նրա խոսքը Fars գործակալությունը:
Նշվում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Ջայիշ-է-Զալլամ ահաբեկչական խմբավորումը։
Իր հերթին IRNA գործակալությունը հաղորդում է, որ հարձակման ընթացքում սպանվել և վիրավորվել են նաև մի շարք ահաբեկիչներ։