Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճապոնիայի, Հարավային Կորեայի ու Ավստրալիայի առաջնորդներն ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հետ իրենց առաջին հեռախոսազրույցների ընթացքում վերահաստատել են սերտ կապեր հաստատելու՝ իրենց մտադրություններն այնպիսի լուրջ խնդիրների հաղթահարման համար, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը ու տարածաշրջանային անվտանգությունը. հայտնում է Reuters-ը:
Նշվում է՝ երեք առանցքային դաշնակիցները` Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան, Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեյինն ու Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, միացել են մյուս օտարերկրյա ղեկավարներին` ճանաչելով նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը:
Միևնույն ժամանակ, բոլոր կողմերը վճռականություն են հայտնել ամրապնդել երկկողմ կապերն այնպիսի գլոբալ մարտահրավերների հաղթահարման համար, ինչպիսիք են կորոնավիրուսի համավարակը եւ կլիմայի փոփոխությունը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Բայդենը զրուցել էր Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի ու Ֆրանսիայի ղեկավարների հետ, սակայն Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարները մինչ այժմ զգուշավորություն են ցուցաբերում Ջո Բայդենին շնորհավորելու հարցում ու նրա հետ առանձնակի շփում չունեն: