|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Կառավարության վաղվա օրակարգում ոստիկանությունը որոշում է ներկայացրել՝ համաձայնություն տալ ՀՀ կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև «Անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Ցանկանալով զարգացնել բարեկամության և համագործակցության կապերը և նպաստել անվտանգության և հանցավորության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության բարձրացմանը, գիտակցելով միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ ձևերի վտանգավոր ազդեցությունը, որը սպառնում է երկու երկրների հանրային անվտանգությանը, հաշվի առնելով իրենց համապատասխան ազգային օրենսդրությունը և միջազգային պարտավորությունները, որոնք պարտադիր են երկու կողմերի համար,կնքվում է համաձայնագիր «Անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին»: