|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց շատ քիչ քաղաքական բնույթի հարցերի` ասելով, որ ասուլիսը հրավիրվել է իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու և գլխավորապես տնտեսական բնույթի հարցերին պատասխանելու համար:
Հարցին` ո՞րն է լինելու իր դերը առաջիկա նախընտրական քարոզարշավի ժամանակ, նա պատասխանեց, որ դա իր կատարած աշխատանքը կլինի: «Ինչպե՞ս եմ համոզելու ընտրողին ընտրել ՀՀԿ-ին: Իմ աշխատանքով»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Հարցին, թե կհամաձայնի՞, եթե նրան առաջարկվի ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարել, վարչապետը պատասխանեց. «Նման առաջարկ չի եղել, լինելու դեպքում էլ ես կհրաժարվեմ ՀՀԿ շտաբը ղեկավարել»: