Փոխարժեքներ
26 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տոնական նամազից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ամերիկյան և ռուսական զինատեսակների գնման հարցերին:
«Եթե Ռուսաստանի նման դրական առաջարկ կա, մենք «Պատրիոտ»-ի թեմայի ուղղությամբ քայլ կկատարենք: Բացի այդ` դրա մասին նաև իրենց ենք ասել: Սակայն «Պատրիոտ»-ի թեմայով մեզ ԱՄՆ-ի կողմից, ցավոք, Ս-400-ների նման ոչ մի դրական առաջարկ չի եկել»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում «Սպուտնիկ»-ի թուրքական ծառայությունը:
Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ վերահաստատել է Ս-400-ներից չհրաժարվելու վճռականությունը: «Մենք արդեն պայմանագիր ունենք, վճռականություն ունենք: Այստեղ խոսք անգամ չի կարող գնալ հետքայլի մասին»,- հայտարարել է նա: