|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱՄՆ իշխանությունները թվարկել են այն երկրները, որոնցում տեղի են ունեցել մարդու իրավունքների խախտումները համաճարակի ժամանակ: Համապատասխան հաղորդագրությունը տարածվել է հուլիսի 20-ին՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության կողմից:
Զեկույցում ասվում է, որ համաճարակի ընթացքում մի շարք երկրներում իշխանությունները խախտել են կամ ցանկացել են խախտել «ժողովրդավարական ազատությունները»: Միացյալ Նահանգները, ով իրեն համարում են ժողովրդավարության պաշտպան, որոշակի գործողություններ է ձեռնարկել այս երկրներում «համաճարակի ընթացքում ժողովրդավարական արժեքների խթանում» իրականացնելու համար: Հիմնականում խոսքը գնում է այլ երկրների կառավարություններին ուղղված որոշ հայտարարությունների մասին:
Ցանկում հայտնվել են հետևյալ երկրները՝ Ադրբեջան, Բանգլադեշ, Բոլիվիա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Էլ Սալվադոր, Գվինեա, Ինդոնեզիա, Իրան, Սիրիա, Մալի, Մոլդովա, Ռուսաստան, Ուկրաինա, Ուզբեկստան և Հոնկոնգ: