Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Guardian պարբերականի կարծիքով ԱՄՆ ընտրված նախագահի դուստր Իվանկա Թրամփն ու նրա ամուսին Ջարեդ Քուշները կարող են ԱՄՆ ամենաազդեցիկ զույգերից մեկը դառնալ, սակայն էթիկայի հարցերով շատ փորձագետներ մտահոգված են հովանավորչության փաստով ու շահերի հնարավոր բախումով։
Պարբերականը գրում է, որ Թրամփի ավագ դուստրը ու նրա ամուսինը, որոնք ամենավճռորոշ դերերն էին կատարում միլիարդատիրոջ ընկերության կառավարման գործում, «հիմա գտնվում են անցումային թիմի ղեկին»։ Հունվարի 10-ին Թրամփը Քուշներին նշանակել է իր ավագ խորհրդականը՝ նկարագրելով փեսային որպես «անհավանական հաջողակ գործարար ու քաղաքական գործիչ»։
Էթիկայի հարցերով մասնագետները նաեւ նախազգուշացնում են, որ եթե Թրամփը իր երեխաներին իր բիզնեսի ղեկավարներ նշանակի, ինչպես առաջ էր ծրագրում, նրանք պետք է ամբողջովին հեռացված լինեն կառավարությունից։ Նաեւ չպետք է հնարավորություն ունենան ներկա գտնվել կամ մասնակցել օտար երկրների առաջնորդների հետ հանդիպումներին։