Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ն իրենց համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից պահանջել են միանգամից երկու դիմում գրել` մեկն առաջադրվելու, մյուսը հրաժարականի մասին:
Այդպիսով, գրում է թերթը, առաջնային տեղերում հայտնված հանրային հեղինակություն ունեցող որոշ գործիչների օգտագործելու են որպես ցուցակի «զարդարանք», սակայն ընտրություններից հետո գզրոցներից հանելու են նրանց երկրորդ դիմումներ և որոշակի փոխհատուցման դիմաց առաջարկելու են ինքնաբացարկ հայտնել:
Ի դեպ, գրում է «Ժողովուրդը», այս գործելաոճը նորություն չէ, այն բազմիցս կիրառվել է խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Թերթը հիշեցնում է, որ ամենավերջին օրինակը ՀՀԿ համամասնական ցուցակի 110-րդ տեղում հայտնված Հովհաննես Սահակյանն է, որը բազում ինքնաբացարկների արդյունքում հայտնվեց ԱԺ-ում:
Վերջում թերթը նշում է, որ ԲՀԿ ցուցակի 42-րդ` ոչ խոստումնալից հորիզոնականում ներկայացված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը` Իրինա Քոչարյանը: Ու չի բացառվում, որ նա ևս մանդատ ստանա: