|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կոչ են արել Ռուսաստանին` իր վրա վերցնել Ուկրաինայում «Բոինգ-777»-ի կործանման պատասխանատվությունը և օգնել ողբերգության հետաքննության հարցում. հայտնում է Интерфакс-ը:
Սթոլթենբերգը հույս է հայտնել, որ օդանավի կործանման մեջ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ավստրալիան և Նիդերլանդները Ռուսաստանին են մեղադրել Ուկրաինայում 2014-ի հուլիսի 17-ին «Բոինգ-777»-ի կործանման մեջ: