|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) կոմիտեն «խորը ափսոսանք» է հայտնել Սբ Սոֆիայի տաճարի և Խորայի վանքի կարգավիճակը փոխելու` Թուրքիայի մտադրությունների վերաբերյալ երկխոսության և տեղեկատվության բացակայության կապակցությամբ` չնայած Թուրքիային ուղղված բազմաթիվ պահանջներին՝ հետևել կազմակերպության ցուցումներին. հայտնում է հունական Ekathimerini հրատարակությունը:
Որոշումն ընդունվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 44-րդ նստաշրջանում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև արտահայտում է իր «լուրջ մտահոգությունը» երկու հուշարձանների համընդհանուր գործունեության վրա այս փոփոխությունների հետևանքների առնչությամբ և կոչ է անում Թուրքիային` հայտարարել իր մտադրությունների մասին ու երկխոսել նախքան որոշում կայացնելը այդ հուշարձանների վրա ազդող որևէ արմատական փոփոխության մասին:
Որոշումը կոչ է անում Թուրքիային` մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը Համաշխարհային ժառանգության կենտրոնին ներկայացնել երկու հուշարձանների պահպանության վերաբերյալ նորացված զեկույց՝ հաջորդ հանդիպմանը այս հարցը քննարկելու համար: