Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է դարձել, որ ռուս ռազմական մասնագետները գերձայնային հրթիռ են մշակել, որը կարող է 13 րոպեում հասնել Մեծ Բրիտանիայի տարածք. գրում է Al Bayan պարբերականը։
Daily Mail թերթն իր հերթին նշում է, որ «4204 օբյեկտը» գործարկվել է մի քանի հազար մղոնի վրա՝ «Յասնի» բազայից մինչեւ Կամչատկա։ Կրեմլից հայտնել են, որ գործարկումը հաջող է ընթացել։
Նոր հրթիռային սպառազինությունը Հիրոսիմայի վրա նետած ատոմային ռումբը «մանկական խաղի» է վերածում։
Վերջերս նաեւ պարզվեց, որ Ռուսաստանը մոտ ապագայում հզորագույն միջուկային հրթիռներ կունենա, որոնք կարող են ոչնչացնել Ֆրանսիայի կամ Տեխաս նահանգի չափի տարածք։ Դրանք մինչեւ ԱՄՆ արեւմտյան ափ կարող են հասնել 12 րոպեում։ Այդ հրթիռները պատրաստ կլինեն 2018–ին։