|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Կառավարությունն ու ԱԺ-ն չեն դադարում գլխացավանքներ ստեղծել ՀՀ քաղաքացիների` այս դեպքում մեքենաների առքուվաճառքով զբաղվողների համար: Պարզվում է` ՀՀ-ում 2010-ից մի օրենք է գործում, որի մասին մարդիկ իմանում են այն ժամանակ, երբ ստիպված են լինում լրացուցիչ հարկ վճարել: Այն մարդը, որը պատահաբար կամ թեկուզ եկամուտ ստանալու ակնկալիքով 1 տարվա ընթացքում 1 անգամից ավել ավտոմեքենա կվաճառի, պարտավոր է մեքենայի արժեքի միանգամից 16.67% տոկոսը վճարել որպես «Ավելացված արժեքի հարկ»:
Ժողովուրդ»-ին մի քաղաքացի ահազանգեց` տեղեկացնելով, որ վերջերս բարեկամի կողմից ուղարկված երկու մեքենա է վաճառել և օրերս հարկային ծառայությունից ծանուցում է ստացել` ներկայանալու և պարզաբանումներ տալու պահանջով: Ավելի ուշ պարզել է, որ ամիսներ առաջ վաճառված մեքենայի համար պետք է հարկային պարտավորություններ կատարած լիներ: Թե ինչպե՞ս պետք է իրազեկվեին քաղաքացիները, ո՞վ է թերացել այս հարցում, թերևս դժվար չէ կռահել: Ամեն դեպքում հարկային ծառայողները «ատամները սրած» «քերթում են մարդկանց կաշին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: